Արման Ծառուկյանը հաղթեց Ջորջիո Պուլլասին ռևանշ մենամարտում RAF 07-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ UFC մարտիկ Արման Ծառուկյանը RAF 07 մրցաշարի գլխավոր մենամարտում, որը տեղի ունեցավ մարտի 29-ին Թամպայում (Ֆլորիդա), ազատ ոճի ըմբշամարտում 9:3 հաշվով հաղթեց ամերիկացի Ջորջիո Պուլլասին։
Սա մարզիկների միջև ռևանշ մենամարտ էր RAF 06-ում աղմկահարույց հանդիպումից հետո, երբ հաղթանակից հետո Ծառուկյանը հարձակվել էր մրցակցի վրա։ Սակայն այս անգամ ամեն ինչ անցավ հանգիստ՝ Պուլլասը դասեր էր քաղել և չէր սադրել Ծառուկյանին։
Գոտեմարտը լարված ընթացք ունեցավ մինչև վերջ։ Վերջնամասում Ծառուկյանը կարողացավ կատարել գեղեցիկ չորս միավորանոց նետում և հաղթել 9:3 հաշվով։
Սա արդեն Արման Ծառուկյանի երրորդ հաղթանակն է RAF Wrestling լիգայում։ Հայ մարզիկը մասնակցել է կազմակերպության վերջին երեք մրցաշարերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0