Արման Ծառուկյանը պատրաստվում է վերադառնալ օկտագոն՝ մինչ Իլիա Տոպուրիայի հետ մենամարտը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը UFC Eurasia-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը։ Նրա խոսքով՝ ինքը չի պատրաստվում սպասել չեմպիոն Իլիա Տոպուրիայի վերադարձին հունվարին և ցանկանում է մենամարտ անցկացնել ավելի շուտ։
«Նորություններ առայժմ չկան, սպասում ենք։ Ինչպես լսել եմ, Իլիան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես կուզեի կռվել մինչ հունվարը, քանի որ երկար ժամանակ է չեմ մենամարտել։ Հոկտեմբեր, նոյեմբեր, սեպտեմբերի վերջ — պատրաստ կլինեմ մենամարտել յուրաքանչյուրի հետ, ով կգա մարտահրավերով և արժանի կլինի դրան։ Նախնական ծրագիրը այսպիսին է․ մենամարտել որևէ մեկի հետ մինչև Իլիան և ապա հունվարին՝ Իլիայի հետ»,- նշել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին UFC 319-ում նա Համզաթ Չիմաևի անկյունում էր, որն հաղթեց Դրիկուս Դյու Պլեսիսին և դարձավ նոր միջին քաշային չեմպիոն։ Այսպիսով, Ծառուկյանը շարունակում է ակտիվ մնալ մեդիադաշտում, քանի որ օկտագոն դուրս չի եկել արդեն մեկուկես տարի։ Նրա վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլին, երբ հայ մարզիկը հաղթեց Չարլզ Օլիվեյրային և բարձրացավ թեթև քաշային կարգի վարկանիշի առաջին հորիզոնական։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0