Արման Ծառուկյանը նշանակվել է որպես պահեստային մարտիկ Գեյջի — Փիմբլեթ մենամարտի համար UFC 324-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանը կդառնա պահեստային մարտիկ Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև մենամարտի համար, որը կկայանա 2026 թվականի հունվարի 24-ին՝ Լաս Վեգասում անցկացվող UFC 324 մրցաշարի շրջանակում։
Այս մասին Ծառուկյանն անձամբ հայտնել է ACBJJ 20 մրցաշարից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Մարտիկի խոսքով՝ դեկտեմբերի 30-ին Երևանում ունեցած ելույթից հետո նա կմեկնի Լոս Անջելես, որտեղ կսկսի լիարժեք պատրաստություն հնարավոր փոխարինման համար։
«Մեզ սպասվում է դժվար ճանապարհ, ուստի պետք է պատրաստ լինենք ամեն ինչի և օգտագործենք ցանկացած հնարավորություն», — նշել է Ծառուկյանը։
UFC 324-ին նախապատրաստվելուց առաջ Արմանին սպասվում է հագեցած մրցակցային գրաֆիկ։ Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում նա ջիու-ջիցուի գոտեմարտ կանցկացնի Մեհդի Բայդուլաևի դեմ, իսկ դեկտեմբերի 30-ին Երևանում գրեփլինգի կանոններով կմենամարտի Շարա Բուլլեթի հետ։ Դրանից հետո մարտիկը ամբողջությամբ կկենտրոնանա UFC մրցաշարի համար նախատեսված մարզական հավաքի վրա։
Հիշեցնենք, որ Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնական գոտու համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0