Արման Ծառուկյանը կարող է գրեփլինգի մենամարտ անցկացնել Դիլոն Դենիսի հետ Hype Brazil-ում՝ Սան Պաուլուում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կմասնակցի Hype Brazil մրցաշարին, որը կկայանա ապրիլի 8-ին Սան Պաուլուում։
99% հավանականությամբ նրա մրցակիցը կլինի ամերիկացի Դիլոն Դենիսը։ Մենամարտը կանցկացվի գրեփլինգի կանոններով։ Այս մասին Red Corner MMA-ին տված հարցազրույցում հայտնել է լիգայի նախագահ Արման Մարտիրոսյանը։

Մինչ այդ երկու մարզիկներն էլ կմասնակցեն RAF 07 մրցաշարին, որը կկայանա մարտի 28-ին։ Այնտեղ նրանք հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մենամարտերով.
-
Արման Ծառուկյանը կմենամարտի Ջորջիո Պուլլասի հետ
-
Դիլոն Դենիսը կմրցի Կոլբի Քովինգթոնի հետ
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ծառուկյանն արդեն մասնակցել էր Hype Brazil մրցաշարին Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ գրեփլինգի մենամարտում հաղթել էր Մուհամմեդ Մոկաևին՝ խեղդող հնարքով։
Սան Պաուլուի մրցաշարից առաջ Hype FC լիգան մարտի 28-ին մրցաշար կանցկացնի նաև Երևանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0