Արման Ծառուկյանը և Պատրիկի Պիտբուլը հայացքների մենամարտ անցկացրին ADXC 10-ից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 29-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացավ ADXC 10 մրցաշարի մասնակիցների սթերդաունը։ Մրցաշարը կանցկացվի մայիսի 31-ին «Դինամո» վոլեյբոլի մարզադահլիճում։
Շոուի գլխավոր աստղերը՝ Արման Ծառուկյանն ու Պատրիկի Պիտբուլը, հայացքների մենամարտ անցկացրին և արտահայտեցին իրենց պատրաստակամությունը գրեփլինգի մենամարտում հանդիպելու։
UFC-ի թեթեւ քաշային կարգի վարկանիշի առաջին հորիզոնականում գտնվող Արման Ծառուկյանը իր երկրորդ անընդմեջ գրեփլինգ մենամարտն է անցկացնելու, քանի որ դեռևս չի ստացել մրցակից UFC-ում։ Նրա մրցակիցը կլինի 39-ամյա բրազիլացի, Bellator-ի նախկին չեմպիոն Պատրիկի Պիտբուլը։
ADXC 10 մրցաշարի ամբողջական քարտը կարող եք դիտել այստեղ, իսկ տոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այս հղումով։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0