Արման Ծառուկյանը և Լենս Փալմերը RAF-ի մենամարտից առաջ անցկացրել են հայացքների պայքար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարտիկ Արման Ծառուկյանը և PFL-ի նախկին չեմպիոն Լենս Փալմերը հանդիպել են դեմ առ դեմ RAF 5 մրցաշարից առաջ, որը տեղի կունենա հունվարի 10-ին Սանռայզում (Ֆլորիդա, ԱՄՆ)։
Մրցաշարի գոտեմարտերը կանցկացվեն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով, իսկ միջոցառման քարտը իրավամբ համարվում է կազմակերպության պատմության ամենաաստղայիններից մեկը։ Ծառուկյանից բացի, այստեղ հանդես կգան նաև UFC-ի և օլիմպիական ըմբշամարտի այլ հայտնի աստղեր։ Արման Ծառուկյանի համար մասնակցությունը RAF 5-ին հերթական հնարավորություն է՝ միջազգային ասպարեզում ցուցադրելու իր բարձր մակարդակի ըմբշամարտային վարպետությունը։
Արմանի մրցակիցը կլինի 38-ամյա Լենս Փալմերը՝ PFL-ի նախկին չեմպիոնը, ով ունի տպավորիչ ռեկորդ խառը մենամարտերում՝ 23 հաղթանակ և 8 պարտություն։ Չնայած ՄՄԱ անցյալին, ամերիկացին բազմիցս ապացուցել է իր մրցունակությունը ըմբշամարտում՝ ելույթ ունենալով NCAA մրցաշարերում։
Մրցաշարից մեկ օր առաջ մարզիկները մասնակցել են պաշտոնական մամուլի ասուլիսին, որի ընթացքում անցկացրել են հայացքների պայքար։
Նշենք, որ RAF 5 մրցաշարը հասանելի կլինի ուղիղ եթերով Fox Nation ալիքով։
RAF 5-ի ամբողջական քարտը
Սանռայզ, Ֆլորիդա (ԱՄՆ)
Ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտեր՝
Քոլբի Քովինգտոն — Լյուկ Ռոքհոլդ
Բո Նիկալ — Յոել Ռոմերո
Արման Ծառուկյան — Լենս Փալմեր
Քայլ Դեյք — Մագոմեդհաբիբ Կադիմագոմեդով
Ջորդան Օլիվեր — Ռեալ Վուդս
Զահիդ Վալենսիա — Նեյթ Ջեքսոն
Նեյթան Թոմասելլո — Օսթին ԴեՍանտո
Բո Բասեթ — Քեյդեն Հենշել
Փեթ Դաունի — Ստեֆան Բյուքենեն
Փեթ Լուգո — Ջոնի ԴիՋուլիուս
Մոստաֆա Գաբր Էլդերս — Սթիվ Մոկկո
Քիլոն Մուգզի Ջիմիսոն — Ջորջիո Պուլլաս

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1