Արման Ծառուկյանը պատրաստ է փոխարինել Օլիվեյրա – Տոպուրիա մենամարտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ADXC 10–ում Մոսկվայում կայացած գրեփլինգի մենամարտից հետո Արման Ծառուկյանն արեց բարձրաձայն հայտարարություն իր մոտակա UFC պլանների վերաբերյալ։ Մենամարտիկը հայտնեց, որ պատրաստ է կարճ ծանուցումով փոխարինել թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտի մասնակցին՝ եթե Չարլզ Օլիվեյրան կամ Իլիա Տոպուրիան վնասվածք ստանան։
«Ես մեկնում եմ ԱՄՆ, այնտեղ կլինեմ։ Պատրաստ եմ կարճ ծանուցումով փոխարինել Օլիվեյրա – Տոպուրիա մենամարտում, եթե ինչ-որ մեկը վնասվի։ Եթե զանգ ստանամ, միանշանակ կհամաձայնեմ», — ասաց Ծառուկյանը։
Նա նաև հիշեցրեց, որ դուրս էր եկել նախորդ մենամարտից և այժմ ցանկանում է վերականգնել UFC-ի վստահությունը.
«Պետք է հարթեմ իմ մեղքը։ Պետք է ռիսկի դիմեմ՝ ինչ UFC կասի, այն էլ կանեմ»։
Արմանի խոսքով՝ այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում իր հաջորդ մենամարտի շուրջ։ Այն պաշտոնապես կհայտարարվի Տոպուրիա – Օլիվեյրա մենամարտից հետո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0