Արման Ծառուկյանը կլինի UFC 317 գլխավոր մենամարտի պահեստային մարտիկը՝ Թոփուրիա ընդդեմ Օլիվեյրա
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ կդառնա UFC 317 մրցաշարի գլխավոր մենամարտի պաշտոնական պահեստային մասնակիցը, որտեղ Իլիա Թոփուրիան ուժերը կչափի Չարլզ Օլիվեյրայի հետ թափուր մնացած թեթեւ քաշային գոտու համար։
Հայ մարտիկը նշել է, որ լինելու է Լաս Վեգասում և պատրաստ է մուտք գործել օկտագոն, եթե գլխավոր իրադարձության մասնակիցներից որևէ մեկը չկարողանա մասնակցել մենամարտին բժշկական կամ այլ պատճառներով։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի վերջին մենամարտը MMA-ում կայացել է հենց Օլիվեյրայի դեմ՝ 2024 թվականի ապրիլին։ Այդ ժամանակից ի վեր Արմանը հանդես չի եկել խառը մենամարտերի կանոններով, սակայն անցկացրել է երկու գրափլինգ մենամարտ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0