SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արաս Օզբիլիսը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը


Արաս Օզբիլիսը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հրապարակային կոչ է արել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանին հրաժարական տալ։ Իր հայտարարության մեջ Օզբիլիսը մտահոգություն է հայտնել հայկական ֆուտբոլի վիճակի և ՀՖՖ ղեկավարության գործողությունների վերաբերյալ՝ հատկապես ahead of ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի ընտրություններից առաջ, որոնք նախատեսված են ապրիլի 3-ին Բելգրադում։

«Հարգելի՛ հայ ֆուտբոլասերներ, խաղացողներ և բոլոր նրանք, ովքեր մտահոգված են մեր ֆուտբոլի ապագայով:

Վերջին իրադարձությունները կրկին անգամ ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը։ Վրաստանի հավաքականից կրած ծանրագույն պարտությունից հետո, հարկավոր էր ստանձնել պատասխանատվություն և առաջարկել իրական լուծումներ, սակայն ՀՖՖ ղեկավարությունը շարունակում է խուսափել քննադատությունից և շեղել հանրության ուշադրությունը, ինչպես դա արել է տարիներ շարունակ։

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ֆուտբոլային հանրությունը՝ երկրպագուները և ոլորտի մասնագետները, պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Պատճառները պարզ են՝ հայկական ֆուտբոլն աննախադեպ անկում է ապրել, եւ շարունակում է սրընթաց վայրէջքը դեպի վերջնական հուսահատության եւ վստահության կորստի։

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն անբավարար ուշադրություն է դարձվում: Ազգային հավաքականը՝ որի խաղը տարիներ շարունակ ոգեշնչել է մեզ, այժմ գտնվում է անհույս վիճակում։

Սակայն այս հիմնախնդիրները լուծելու փոխարեն, ՀՖՖ նախագահը կենտրոնացած է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում տեղ զբաղեցնելու վրա՝ մի պաշտոն, որը այս պահի դրությամբ միայն նեղ անձնական խնդիր է լուծում՝ ի ցույց դնելով Արմենի՝ իրավիճակին չտիրապետելու եւ խորապես թքած ունենալու բոլորիս երազանքների ու մտահոգութրունների վրա։ Խորապես մտահոգիչ է, որ մարդը, ով տարիների ընթացքում չի կարողացել առաջընթաց ապահովել հայկական ֆուտբոլում, այժմ ցանկանում է ներկայացնել Հայաստանը եվրոպական ֆուտբոլում։ Իրական առաջնորդությունը որոշվում է արդյունքներով, իսկ երբ դրանք բացակայում են, հրաժարականը միակ արժանապատիվ որոշումն է։

Ի պատասխան երկրպագուների պահանջներին՝ Արմեն Մելիքբեկյանի արձագանքը ոչ միայն անսպասելի էր, այլև ֆուտբոլային եւ մարդկային բանականությունից հեռու։

Իր ձախողումները ընդունելու և ելքեր առաջարկելու փոխարեն, նա որոշեց խնդիրը քաղաքականացնել, հայտարարելով, թե իր հրաժարականի պահանջը վնասում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Սա ոչ միայն մոլորեցնող է, այլև անհարգալից վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայկական ֆուտբոլին։

Եկեք հստակեցնենք ավելի մանրամասն․

1. Այս պահանջը քաղաքականության հետ կապ չունի, այլ ուղղակիորեն վերաբերում է ֆուտբոլին։

2. Նրա անհաջողությունը իր նկատմամբ անձնավորված վիրավորանք չէ, այլ փաստ է, որը հաստատվում է արդյունքներով։

3. Տանը ձախողվելով՝ ՈՒԵՖԱ-ում պաշտոն ստանալու ձգտումը առաջընթաց չէ, այլ կեղծավորություն։

Եթե Մելիքբեկյանը իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլով, ապա նա պետք է ընդունի իր անհաջողությունները, հրաժարական տա և թույլ տա նոր ղեկավարությանը պատասխանատվություն ստանձնել։ Ֆուտբոլը քաղաքական դիրքորոշում ՉԷ, այլ արդյունքներ, զարգացում և հնարավորությունների ընձեռում մեր երիտասարդ խաղացողներին։

Միակ հարցն այս է․ արդյո՞ք նա ունի բավարար արժանապատվություն՝ ընդունելու այս իրականությունը։

Փոփոխություններն անխուսափելի են։ Հայկական ֆուտբոլը և մեր երկրպագուները արժանի են լավագույնին։

Ի վերջո պետք չէ խաղալ երկրի հեղինակության հետ։Ձեր իսկ գործողություններն են վնասում ֆուտբոլին եւ երկրին»։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։