«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Վանին» և վերադարձավ առաջին հորիզոնական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության հերթական տուրում վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ՝ 3:0 հաշվով և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Թիմը վաստակեց երեք միավոր և այժմ երկու միավորով առաջ է «Փյունիկից», սակայն վերջինս դեռ ունի մեկ խաղ պակաս։
Խաղում աչքի ընկան թիմի նորեկները՝ Զադան Բանջակին և Ալյուն Նդուրը, ով իրացրեց նշանակված 11-մետրանոցը։ Եվս մեկ գոլ խփեց Արթուր Սերոբյանը․ նրա համար սա արդեն չորրորդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։
Արդեն հաջորդ տուրում թիմերը կրկին կհանդիպեն միմյանց հետ։ «Արարատ-Արմենիա» – «Վան» հանդիպումը կկայանա մարտի 20-ին։ Այդ խաղից հետո առաջնությունը կդադարեցվի միջազգային դադարով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0