«Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց նորեկներին և գլխավոր մարզչին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի Dalma Garden Mall առևտրի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ամառային նորեկների պաշտոնական շնորհանդեսը։ Հատուկ ուշադրություն էր դարձված թիմի նոր գլխավոր մարզչին՝ պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպային։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև թիմի նոր խաղաշապիկները, որոնք մշակվել են իտալական Macron բրենդի կողմից՝ որպես ակումբի տեխնիկական գործընկեր։
Շնորհանդեսից անմիջապես հետո կազմակերպվեց ավտոգրաֆ-սեսիա, որի ժամանակ երկրպագուներն ունեցան հնարավորություն շփվելու խաղացողների հետ, ձեռք բերելու ստորագրություններ և լուսանկարվելու նրանց հետ։
«Արարատ-Արմենիա»-ի ամառային նորեկներն են՝
-
Փոլ Այոնգո (հարձակվող, Գանա) — «Շավեշ» (Պորտուգալիա, երկրորդ լիգա)
-
Արայիկ Էլոյան (հարձակվող, Հայաստան) — ԲԿՄԱ (Հայաստան, Պրեմիեր լիգա)
-
Ալեքսանդրոս Մալիս (պաշտպան, Հունաստան) — ԱԵԿ (Հունաստան, Սուպերլիգա)
-
Արման Ներսիսյան (դարպասապահ, Հայաստան) — ԲԿՄԱ (Հայաստան, Պրեմիեր լիգա)
-
Բրունո Պինտու (դարպասապահ, Պորտուգալիա) — «Ֆելգեյրաշ» (Պորտուգալիա, երկրորդ լիգա)
-
Բալանտա (կիսապաշտպան, Կոլումբիա) — «Տորենսե» (Պորտուգալիա, երկրորդ լիգա)
-
Ժոաո Լիմա (հարձակվող, Բրազիլիա) — «Սանտա Կլարա» (Պորտուգալիա, առաջին լիգա)
-
Հյուգո Օլիվեյրա (պաշտպան, Պորտուգալիա) — «Վիզելա» (Պորտուգալիա, երկրորդ լիգա)
-
Վելտոն (կիսապաշտպան, Բրազիլիա) — «Պասուշ Ֆերեյրա» (Պորտուգալիա, երկրորդ լիգա)
Թիմը ակտիվորեն պատրաստվում է նոր մրցաշրջանին և եվրագավաթային հանդիպումներին։
Հուլիսի 24-ին «Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0