Արամ Ոսկանյանը նշանակվել է «Փյունիկ» ակադեմիայի գլխավոր մարզիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկ» ակադեմիան ունի նոր գլխավոր մարզիչ․ 50-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանը նշանակվել է այդ պաշտոնում։
Ոսկանյանի վերջին աշխատավայրը եղել է Կապանի «Սյունիկը», որը նա գլխավորել է 2023 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի հունիսը։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Հայաստանի Առաջին լիգայի չեմպիոն։
Տարբեր տարիներին Ոսկանյանը գլխավորել է նաև «Արարատը», «Ալաշկերտը», «Ուրարտուն» և Ղազախստանի «Ատիրաուն»։
Որպես ֆուտբոլիստ՝ նա անցկացրել է վեց հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Մինչ Ոսկանյանը, ակադեմիան գլխավորում էր Լևոն Ստեփանյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0