Արամ Բաղդասարյանը խփեց տպավորիչ գոլ «Սուդուվայի» դեմ խաղում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
18-ամյա հայ հարձակվող Արամ Բաղդասարյանը աչքի ընկավ գեղեցիկ ակրոբատիկ գոլով Լիտվայի առաջնության 22-րդ տուրի «Սուդուվայի» դեմ խաղում։ Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ խաղի 49-րդ րոպեին՝ անկյունայինի իրացումից հետո, խփելով իր թիմի երրորդ գոլը։ Վերջիվերջո հենց այդ գոլն էլ դարձավ հաղթական․ «Ջյուգասը» արտագնա հաղթանակ տարավ 3:2 հաշվով։
ԳՈԼԻ ՎԻԴԵՈՆ․
Այս գոլը Բաղդասարյանի համար երկրորդն է ընթացիկ մրցաշրջանում։ Լիտվայի առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականի հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման, իսկ նրա թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Արամ Բաղդասարյանը 2025 թվականի սկզբին «Ջյուգաս» էր տեղափոխվել լատվիական «Լիեպայա» ակումբից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0