Արամ Բաղդասարյանը կշարունակի կարիերան «Սուպեր Նովա» ակումբում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ինչպես հայտնի է դարձել Sportaran.com-ին, Արամ Բաղդասարյանը կշարունակի կարիերան լատվիական «Սուպեր Նովա» ակումբում, որը հանդես է գալիս Լատվիայի Բարձրագույն լիգայում — Virslīga։ 19-ամյա հայ հարձակվողն արդեն մարզվում է նոր թիմի հետ և պատրաստվում է Լատվիայի առաջնության մեկնարկին, որի առաջին տուրը նախատեսված է մարտի 8-ին։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Բաղդասարյանի համար սա արդեն երրորդ լիարժեք մրցաշրջանն է մեծահասակների ֆուտբոլում։ Անցած տարի նա խաղում էր Լիտվայի Բարձրագույն լիգայում — A Lyga — ներկայացնելով Džiugas ակումբը, որտեղ 29 խաղում խփել է 2 գոլ։ Ավելի վաղ հայ հարձակվողը հանդես էր գալիս լատվիական Liepāja-ում՝ ունենալով 2 գոլ 25 խաղում, ինչպես նաև մասնակցություն UEFA Europa Conference League-ի հանդիպումներին։
Բաղդասարյանն ուներ կարիերան շարունակելու այլ տարբերակներ ևս, մասնավորապես Իտալիայում, որտեղ հանդես է գալիս նրա հարազատ եղբայրը՝ Arman Muradyan։ Սակայն տեղափոխությունը չկայացավ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Մուրադյանն ու Բաղդասարյանը հարազատ եղբայրներ են, չնայած տարբեր ազգանուններին․ Բաղդասարյանը ունի հայկական քաղաքացիություն, իսկ Մուրադյանը՝ լատվիական, ինչը բարդացրել է վիզայի ստացումը։ Հենց այս պատճառով Արամը առայժմ չի կարողացել մեկնել Իտալիա։
Առաջիկա մրցաշրջանը Բաղդասարյանը կանցկացնի «Սուպեր Նովա»-ում, և տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0