Արամ Բաղդասարյանը տեղափոխվեց լիտվական թիմ
18-ամյա Հայաստանի պատանեկան հավաքականի հարձակվող Արամ Բաղդասարյանը Լատվիայի «Լիեպայա» ակումբից տեղափոխվեց «Դյուգաս», որը հանդես է գալիս Լիտվայի Բարձրագույն լիգայում։
Երիտասարդ հայ ֆուտբոլիստը լավ մրցաշրջան անցկացրեց «Լիեպայայում», 25 խաղում խփելով 2 գոլ։ Չնայած երիտասարդ տարիքին, Բաղդասարյանը բավականին խաղային ժամանակ էր ստանում։ Այժմ նա հնարավորություն ունի իր կարողությունները ցուցադրելու նոր թիմում։
Արամ Բաղդասարյանը ծնվել և մեծացել է Լատվիայում, սակայն որոշել է միջազգային մակարդակով ներկայացնել Հայաստանը։ Նա արդեն 4 հանդիպում է անցկացրել Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում։
Արամի հարազատ եղբայրը՝ Արման Մուրադյանը, նույնպես հեռացել է «Լիեպայայից» և այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Չնայած տարբեր ազգանուններին, նրանք հարազատ եղբայրներ են․ դա պայմանավորված է փաստաթղթերում առաջացած խառնաշփոթով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0