Արամ Բաղդասարյանը նորամուտը նշեց «Ջյուգասի» կազմում Լիտվայի առաջնությունում։
18-ամյա հայ հարձակվող Արամ Բաղդասարյանը անցկացրեց իր առաջին հանդիպումը «Ջյուգասի» կազմում Լիտվայի առաջնությունում։
Սեզոնի մեկնարկային տուրում «Ջյուգասը» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Ժալգիրիսին»։ Բաղդասարյանը խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին՝ զբաղեցնելով կենտրոնական հարձակվողի դիրքը։
«Ժալգիրիսի» գոլերից մեկը հեղինակեց Կասիմ Հաջին, ով այս ձմռանը միացավ թիմին Երևանի «Արարատից»։
Հիշեցնենք, որ Բաղդասարյանը միացավ «Ջյուգասին» ձմռանը՝ Լատվիայի «Լիեպայայից» տեղափոխվելով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0