Անտոն Կիլինը հեռացել է «Ուրարտու»-ից
Ռուս կիսապաշտպան Անտոն Կիլինն ու «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը փոխադարձ համաձայնությամբ լուծարել են պայմանագիրը։
34-ամյա ֆուտբոլիստը, որը հանդես էր գալիս «Ակրոն»-ում, 2024 թվականի ամռանը միացել էր «Ուրարտու»-ին։ Նա անցկացրել է 16 խաղ, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Վերջին հինգ խաղերում Կիլինը խաղադաշտ չի դուրս եկել՝ մնալով պահեստայինների թվում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0