Աննա Օհանյանը ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի անդամ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«ՖԱ Նոա» զարգացման տնօրեն Աննա Օհանյանը միաձայն որոշմամբ ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամ։ Որոշումը կայացվել է ՀՖՖ Գործկոմի 26-րդ նիստում։
2024 թվականից Աննա Օհանյանը զբաղեցնում է «ՖԱ Նոա»-ի զարգացման տնօրենի պաշտոնը, որտեղ պատասխանատու է ակումբի ռազմավարական զարգացման, ազգային և միջազգային հանդիպումների կազմակերպման, մարքեթինգի և հաղորդակցությունների, բրենդինգի, միջազգային և գործընկերային հարաբերությունների, երկրպագուների հետ աշխատանքի, ինչպես նաև լիցենզավորման գործընթացների և ՈՒԵՖԱ-ի ու ազգային կանոնակարգերի պահանջներին լիարժեք համապատասխանության համար։
Կենսագրական տեղեկանք
Աննա Օհանյան Վլադիմիրի
Ծննդյան տարեթիվ՝ 22 ապրիլի 1992 թ․
Կրթություն
2025–2026 — Harvard Business School, Executive Leadership Program for Football Managers
2013–2015 — Վ․ Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական և սոցիալական համալսարան, քաղաքագիտության ֆակուլտետ, մագիստրոս
2009–2013 — Վ․ Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան, լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ, «միջազգային լրագրություն» մասնագիտություն, բակալավր
Մասնագիտական փորձ
Աննա Օհանյանը ունի բազմամյա աշխատանքային փորձ հաղորդակցությունների, պետական կառավարման և մեդիայի ոլորտներում։ Տարբեր տարիներին նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում, եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը, դասավանդել է հասարակայնության հետ կապեր Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև մասնակցել է միջազգային ծրագրերի և նախագծերի, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանում անցկացված պրակտիկայի և ԱՄՆ Պետդեպարտամենտի մասնագիտական ծրագրի շրջանակում։
Ոչ ֆորմալ կրթություն և միջազգային փորձ
Աննա Օհանյանը մասնակցել է ուսումնական և մասնագիտական ծրագրերի ու ֆորումների ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, որոնք նվիրված են առաջնորդությանը, ժամանակակից հաղորդակցություններին, կառավարմանը, ապատեղեկատվության դեմ պայքարին և միջազգային երկխոսությանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0