Աննա Օհանյանը ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմում
«Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեում։
Նրա թեկնածությունը հաստատվել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստում կայացած քվեարկության արդյունքում։ Օհանյանը կզբաղեցնի Կարեն Շաբոյանի տեղը, ով կամավոր լքել է պաշտոնը։
Բացի այդ, ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում։
ՈՒԵՖԱ-ի գործկոմի ընտրությունները կկայան 2024 թ. ապրիլի 3-ին։
«Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ։ Ֆուտբոլը միշտ եղել է դինամիկ խաղ, ինչպես և իմ ճանապարհը դրա մեջ։ Թեև ես նոր եմ այս ոլորտում, փորձել եմ արագ սովորել, անդադար աշխատել և բաց լինել յուրաքանչյուր դասի համար։
Այս նոր պատասխանատվությունը մեծ առաջընթաց է, հնարավորություն՝ շարունակելու սովորել, ավելի մեծ ներդրում ունենալ և զարգանալ։ Ես անկեղծորեն ուրախ եմ, որ այս դերը թույլ է տալիս իմ ակումբին ակտիվորեն մասնակցել առանցքային որոշումների կայացմանը և աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը», – գրել է Աննա Օհանյանը իր սոցիալական ցանցերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0