SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայում անցկացվող ITF W35 մրցաշարի կիսաեզրափակիչ


Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայում անցկացվող ITF W35 մրցաշարի կիսաեզրափակիչ
Թենիս 💬 Comment

Հայաստանի թենիսիստուհի Անի Ամիրաղյանը (WTA 948) հաջող հանդես է գալիս Անթալիայում (Թուրքիա) անցկացվող ITF W35 շարքի մրցաշարում և դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում 32-ամյա Ամիրաղյանը վստահ հաղթանակ է տարել Սլովենիան ներկայացնող Դալիլա Յակուպովիչի (WTA 334) նկատմամբ՝ երկու սեթում՝ 6:2, 6:3։

Մրցաշարի ընթացքում հայ մարզուհին նաև հաղթանակներ է տարել Սերբիայից, Ուկրաինայից, Թուրքիայից և Իսպանիայից ներկայացված մրցակցուհիների նկատմամբ։

Եզրափակիչ դուրս գալու համար Անի Ամիրաղյանը կմրցի իսպանացի թենիսիստուհի Անխելա Բոլուդայի (WTA 262) հետ։

ԹԱՐՄԱՑՎԱԾ Է. Անի Ամիրաղյանը կիսաեզրափակչում պարտվեց երեք սեթում՝ 6-4, 4-6, 3-6 հաշվով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։