Անի Ամիրաղյանը երկու եզրափակիչ է դուրս եկել Ծաղկաձորի ITF մրցաշարում
Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը եզրափակիչ է դուրս եկել Ծաղկաձորում անցկացվող ITF մրցաշարի մենախաղի մրցապայքարում։ 31-ամյա մարզուհին ցուցադրել է վստահ խաղ և հերթականությամբ հաղթել է երկու ռուսաստանցի, մեկ իսրայելցի և մեկ լիտվացի մրցակցուհու։
Եզրափակչում Ամիրաղյանը կմրցի 16-ամյա ռուսաստանցի Ռադա Զոլոտարևայի հետ, ով ևս տպավորիչ խաղ է ցուցադրել մինչև վճռորոշ փուլ հասնելը։
Բացի մենախաղի հաջողությունից՝ Անի Ամիրաղյանը կպայքարի նաև զուգախաղի տիտղոսի համար։ Էլինա Նապլիի հետ զուգընկերությամբ նա նույնպես դուրս է եկել եզրափակիչ և շարունակում է պայքարը՝ տնային մրցաշարում կրկնակի հաղթանակի հասնելու համար։
Անի Ամիրաղյանի արդյունքները մինչև եզրափակիչ մենախաղում՝

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0