Անի Ամիրաղյանը պարտվեց ITF մրցաշարի երկու եզրափակիչներում Ցախկաձորում
Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը չկարողացավ տիտղոս նվաճել սեփական հարկի տակ անցկացվող ITF մրցաշարում՝ պարտվելով երկու եզրափակիչ հանդիպումներում։
Մենախաղի եզրափակչում 31-ամյա մարզուհին 0-6, 5-7 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ռադա Զոլոտարեւային։ Զուգախաղում Ամիրաղյանը հանդես եկավ ռուս Էլինա Նապլիի հետ։ Նրանք լարված պայքարում զիջեցին Ալինա Յունեւա / Վալերիա Յուշչենկո զույգին՝ 4-6, 6-4, 6-10։
Անի Ամիրաղյանը վերջին տարիների ամենահայտնի հայ թենիսիստուհիներից է։ 2013 թվականին նա հասել է իր կարիերայի բարձրագույն՝ 422-րդ հորիզոնականին WTA դասակարգման աղյուսակում։ Վերջին շրջանում Անին պակաս հաճախ է խաղադաշտ դուրս գալիս․ վերջերս նա մայր է դարձել։ Այնուամենայնիվ, թենիսիստուհին շարունակում է ներկայացնել Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարերում, այդ թվում՝ հեղինակավոր Billie Jean King Cup թիմային առաջնությունում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0