SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Անգլիացի մրցավարների բրիգադը կսպասարկի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը


Անգլիացի մրցավարների բրիգադը կսպասարկի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը
Ֆուտբոլ 💬 Comment

Հայտնի է դարձել մրցավարների կազմը, որը կսպասարկի 2026 թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանում և կմեկնարկի տեղական ժամանակով 20:00-ին։

Խաղում կիրառվելու է նաև VAR համակարգը։

  • Գլխավոր մրցավար․ Էնթոնի Թեյլոր (Անգլիա)

  • Օժանդակ մրցավարներ․ Գարի Բեսվիկ (Անգլիա), Ադամ Նան (Անգլիա)

  • VAR մրցավար․ Փիթեր Բանքես (Անգլիա)

  • VAR օգնական․ Ստյուարտ Աթվել (Անգլիա)

  • Պահեստային մրցավար․ Ռոբերտ Ջոնս (Անգլիա)

Այս մրցաշրջանում Էնթոնի Թեյլորը արդեն սպասարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք հանդիպում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի որակավորման հանդիպում «Բազել» – «Կոպենհագեն»։

Բացի այդ, այս տարի նա արդեն սպասարկել է Հայաստանի ազգային թիմի մասնակցությամբ խաղ․ Թեյլորը գլխավոր մրցավարն էր Թբիլիսիում կայացած Վրաստան – Հայաստան (6:1) հանդիպմանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։