Անգելինա Մելնիկովա՝ 2025 թվականի սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն, կանանց բազմամարտի արդյունքներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 23-ին՝ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, տեղի ունեցավ 2025 թվականի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության երկրորդ եզրափակիչը։ Տղամարդկանց բազմամարտի եզրափակիչից հետո կայացան նաև կանանց մրցումները, որտեղ հաղթեց Ռուսաստանի մարզուհին։
Տոկիո-2020-ի օլիմպիական չեմպիոն Անգելինա Մելնիկովան ոսկե մեդալ նվաճեց անհատական բազմամարտում՝ 53-րդ աշխարհի առաջնության ժամանակ, որը անց է կացվում Ջակարտայում։
Եզրափակիչում, որը կայացավ հոկտեմբերի 23-ին՝ հինգշաբթի օրը, Մելնիկովան հավաքեց 55.066 միավոր՝ ընդամենը 0.100 միավորով առաջ անցնելով ԱՄՆ-ի Լիեն Վոնգից (54.866): Բրոնզե մեդալը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ցինյինը (54.633):
25-ամյա Մելնիկովայի համար սա բազմամարտում աշխարհի չեմպիոնի երկրորդ տիտղոսն է. առաջինը նա նվաճել էր 2021 թվականին՝ Կիտակյուսյուում։
Եզրափակիչ արդյունքներ (կանանց անհատական բազմամարտ):
- Angelina Melnikova (Russia) — 55.066
- Leanne Wong (USA) — 54.866
- Zhang Qingying (China) — 54.633
- Kaylia Nemour (Algeria) — 54.564
- Asia D’Amato (Italy) — 53.966
- Rina Kishi (Japan) — 53.232
- Aiko Sugihara (Japan) — 53.132
- Abigail Martin (Great Britain) — 52.933
- Naomi Visser (Netherlands) — 52.299
- Ruby Evans (Great Britain) — 52.066
- Liudmila Roschina (Kazakhstan) — 51.798
- Breanna Scott (Australia) — 51.798
- Dulcy Caylor (USA) — 51.632
- Alba Petisco (Spain) — 51.399
- Kaia Tanskanen (Finland) — 51.366
- Lena Bickel (Switzerland) — 51.233
- Natalia Escalera (Mexico) — 51.032
- Gréta Mayer (Hungary) — 50.866
- Karina Schönmaier (Germany) — 50.666
- Lucija Hribar (Slovenia) — 50.499
- Silja Stöhr (Germany) — 50.466
- Laia Font (Spain) — 50.232
- Soňa Artamonova (Czech Republic) — 47.665
- – Zója Székely (Hungary) — DNF
Հոկտեմբերի 24-ին և 25-ին Ջակարտայում կկայանան առանձին մարզաձեւերի եզրափակիչները, որտեղ կմրցեն երեք հայ մարմնամարզիկներ՝ Համբարտ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգի վրա (հոկտեմբերի 24-ին), ինչպես նաև Արթուր Դավթյանը՝ ցատկում (հոկտեմբերի 25-ին):
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0