«Անդրանիկ»-ը դուրս եկավ Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Անդրանիկ»-ը 2025/26 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչ է դուրս եկել։ Նախնական փուլի վերջին հանդիպմանը թիմը վստահ հաղթեց «Բենտոնիտ»-ին՝ 3:0 հաշվով։
Հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Իսմայիլ Օլավալեն (14’), Էրիկ Պետրոսյանը (19’) և Խուան Պալասիոսը (64’)։ Հանդիպումը կայացավ Վանաձորի «Քաղաքային» ստադիոնում, մրցավարը Դավիթ Մկրտչյանն էր։
Այսպիսով, հայտնի դարձան Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։ «Անդրանիկ»-ին միացան նաև «Սյունիք», «Արարատի Արաքս», «Սարդարապատ», «Գանձասար», «Փյունիկ», «Ուրարտու», «Վան», «Արարատ», «Շիրակ» և ԲԿՄԱ թիմերը։
Գործող չեմպիոն «Նոա»-ն և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն մրցապայքարին կմիանան քառորդ եզրափակչի փուլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0