SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Անդրանիկը» և «Փյունիկը» դուրս եկան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ


«Անդրանիկը» և «Փյունիկը» դուրս եկան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի գավաթը շարունակում է անակնկալներ մատուցել։ Վարդենիսի «Անդրանիկը» դարձավ Առաջին լիգայից առաջին թիմը, որը հասավ գավաթի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում Գեղարքունիքի ներկայացուցիչը 2:0 հաշվով հաղթեց Պրեմիեր լիգայի «ԲԿՄԱ»-ին։ Գոլերի հեղինակ դարձան ճապոնացի կիսապաշտպան Կայ Մորոզումին և կորումբացի հարձակվող Խուան Պալասիոն։

Իր գավաթային հավակնությունները ևս մեկ անգամ հաստատեց նաև գործող չեմպիոն «Փյունիկը», որը վստահ հաղթեց «Գանձասարին»՝ 3:0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Մարիուս Նուբիսսին, Դանիիլ Կուլիկովը և Միխայիլ Կովալենկոն։

Մոտ օրերս հայտնի կդառնան ևս երկու քառորդ եզրափակիչի մասնակիցներ։ Մնացած 1/8 եզրափակիչ խաղերում կմրցեն՝

«Սարդարապատ» — «Արարատ»
«Սյունիք» — «Կիլիկիա»

Այս հանդիպումների հաղթողները կմիանան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչում արդեն տեղ ունեցող թիմերին՝ «Անդրանիկ», «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու» և «Շիրակ»։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։