«Անդրանիկ»՝ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում Առաջին լիգան ներկայացնող միակ թիմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային «Անդրանիկ» ակումբը դարձավ Առաջին լիգայի միակ ներկայացուցիչը, որը կարողացավ դուրս գալ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ։
Երկրորդ դիվիզիոնի երկու թիմերի դիմակայությունում Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը վստահորեն առավելության հասավ «Սյունիկի» նկատմամբ։ Առաջին խաղում գրանցված 0:0 ոչ-ոքիից հետո «Անդրանիկը» պատասխան խաղում ջախջախեց մրցակցին՝ 5:2 հաշվով։
Խաղի գլխավոր հերոսը դարձավ Օնորե Ջաստին Կամիլ Յեն, որը ձևակերպեց դուբլ։ Մեկական գոլի հեղինակ դարձան նաև Էրիկ Պետրոսյանը, Վաչե Հակոբյանը և Միքայել Չուկվուկա Նդիդին։
«Սյունիկի» կազմում աչքի ընկան Պետրոս Աֆաջանյանը և Արմեն Օհանեսյանը։
Մրցաշարի կիսաեզրափակչի վերջին մասնակիցը կորոշվի «Շիրակի» և «Արարատ-Արմենիայի» հանդիպման արդյունքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0