SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Անատոլի Այվազովը տեղափոխվեց «Վան» ՖԱ


Անատոլի Այվազովը տեղափոխվեց «Վան» ՖԱ
Ֆուտբոլ 💬 Comment

28-ամյա դարպասապահ Անատոլի Այվազովը «Վեստ Արմենիայից» տեղափոխվեց «Վան» ՖԱ։ Ընթացիկ մրցաշրջանում հայ դարպասապահը «Վեստ Արմենիայի» կազմում անցկացրել է 2 հանդիպում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վան» էր տեղափոխվել նաև Արսեն Բեգլարյանը։ Բացի երկու դարպասապահներից, Չարենցավանի ակումբն ավելի վաղ պայմանագիր էր կնքել հարձակվող Մալիկ Օդեյինկայի հետ։

Ներկայումս «Վանը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում և երկու բարեկամական հանդիպում կանցկացնի՝ «Սոչիի» և «Սոկոլի» դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։