Անահիտ Հարոյանը պաշտպանեց WBA Intercontinental տիտղոսը Դուբայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկ Անահիտ Հարոյանը (17-1) հաջողությամբ պաշտպանեց WBA Intercontinental չեմպիոնական գոտին՝ վստահ հաղթանակ տանելով Զամբիայի ներկայացուցիչ Ալիս Մբևեի (8-3-1) նկատմամբ։
Մենամարտը կայացավ BATL Promotions կազմակերպած բռնցքամարտի երեկոյի շրջանակում Դուբայում։ Մենամարտը տևեց նախատեսված 8 ռաունդները և ավարտվեց միաձայն դատական որոշմամբ՝ հօգուտ Հարոյանի։ Դատավորների գնահատականները հաստատեցին հայ մարզուհու առավելությունը՝ 80–72, 79–73 և 79–73։
Այսպիսով, Անահիտ Հարոյանը իր պրոֆեսիոնալ ռեկորդը հասցրեց 17 հաղթանակի և 1 պարտության, պահպանեց WBA Intercontinental տիտղոսը և վերահաստատեց իր դիրքը որպես կանանց թեթևագույն քաշային կարգի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1