SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնության արծաթե մեդալակիր


Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնության արծաթե մեդալակիր
Ծանրամարտ 💬 Comment

Քիշինևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 19-ամյա հայ մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը արծաթե մեդալ է նվաճել մինչև 55 կգ քաշային կարգում։ Նա ռնքում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, սակայն հետագայում կարողացել է վերականգնել կորցրածը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալը հրումում և ընդհանուր արդյունքով (202 կգ՝ 85+117) գրավելով երկրորդ տեղը։

Ոսկու համար պայքարը շարունակվել է մինչև վերջին մոտեցումը։ Որպեսզի գերազանցեր ֆրանսուհի Գարանս Ռիգոյին և բարձրանար պատվո հարթակի առաջին աստիճանին, Գրիգորյանը պետք է հրումում ֆիքսեր 121 կգ՝ դա կդառնար Եվրոպայի նոր ռեկորդ։ Սակայն Ալեքսանդրան երկու անգամ չկարողացավ հաղթահարել այդ քաշը և ի վերջո զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ընդամենը երեք կիլոգրամով զիջելով հաղթողին։

Նույն քաշային կարգում հանդես եկող Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը 193 կգ արդյունքով գրավել է 6-րդ հորիզոնականը։

Մինչև 55 կգ քաշային կարգի արդյունքները (կանայք)՝

  1. Գարանս Ռիգո (Ֆրանսիա) — 205 կգ (92+113)

  2. Ալեքսանդրա Գրիգորյան (Հայաստան) — 202 կգ (85+117)

  3. Օլգա Իվժենկո (Ուկրաինա) — 201 կգ (92+108)

Результаты 55 кг, тяжелая атлетика

Գրիգորյանի համար սա Եվրոպայի առաջնությունում երկրորդ անընդմեջ մեդալն է։ 2024 թվականին նա դարձել էր ոսկե մեդալակիր և ճանաչվել լավագույն երիտասարդ ծանրամարտիկ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։