Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է «AIPS Եվրոպայի լավագույն ծանրամարտիկ 2024» մրցանակին
19-ամյա հայ ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը ընդգրկվել է «AIPS Եվրոպայի լավագույն ծանրամարտիկ 2024» մրցանակի հավակնորդների թվում։ 2024 թվականին նա դարձել է մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ինչպես նաև երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող։
Այսպիսով, Ալեքսանդրան AIPS-ի երկու անվանակարգում է ներկայացված։ Նախկինում նա նաև առաջադրվել էր «Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրամարտիկ 2024» մրցանակի համար։
Մրցանակաբաշխությունը կկայանա 2025 թվականի ապրիլի 13-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության շրջանակում։
«AIPS Եվրոպայի լավագույն ծանրամարտիկ 2024» մրցանակի հավակնորդներ
-
Ջանսու Բեքթաշ (Թուրքիա)
-
Միխայլա Կամբեյ (Ռումինիա)
-
Էմիլի Քեմփբել (Մեծ Բրիտանիա)
-
Մարի Ժոզեֆ Ֆեգուե (Ֆրանսիա)
-
Մարտա Գարսիա (Իսպանիա)
-
Ալեքսանդրա Գրիգորյան (Հայաստան)
-
Սոլֆրիդ Կոանդա (Նորվեգիա)
-
Կամիլա Կոնոտոպ (Ուկրաինա)
-
Էյգլո Ֆաննդալ Ստուրլուդոտտիր (Իսլանդիա)
-
Վերոնիկա Զելինսկա (Լեհաստան)

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0