Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ծանրորդներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ է ունեցել 2025 թվականի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (U20 և U23), որն ավարտվել է նոյեմբերի 4-ին Դուրրեսում (Ալբանիա): Ըստ մրցումների արդյունքների՝ U20 տարիքային խմբում լավագույն մարզիկներ են ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը։
U20 խմբում հաղթողները որոշվել են Robi Points համակարգով, որը հաշվի է առնում բարձրացված քաշը՝ համապատասխան քաշային կարգի աշխարհային ռեկորդի համեմատությամբ։
Կանայք U20
-
Ալեքսանդրա Գրիգորյան (Հայաստան, 58 կգ) — 732.7
-
Ժանետտ Իլիսոինի (Ֆինլանդիա, 77 կգ) — 680.3
-
Էնկիլեդա Կարյա (Ալբանիա, 63 կգ) — 649.2
Տասնյակում տեղ է գրավել նաև Էմմա Պողոսյանը (Հայաստան, 86 կգ)՝ 547.0, զբաղեցնելով 9-րդ տեղը։
Տղամարդիկ U20
-
Տիգրան Կարապետյան (Հայաստան, 71 կգ) — 826.1
-
Ռավին Ալմամմադով (Ադրբեջան, 79 կգ) — 819.5
-
Նարեկ Մկրտչյան (Հայաստան, 79 կգ) — 803.6
-
Նարեկ Գրիգորյան (Հայաստան, 71 կգ) — 800.7
U23 խմբում հաղթողները որոշվել են Sinclair համակարգով, որտեղ հաշվի է առնվում մարզիկի սեփական քաշը։ Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչները լավագույնների մեջ չտեղավորվեցին, սակայն տղամարդկանց խմբում Գոր Սահակյանը (71 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր՝ 448.99, իսկ Գարիկ Կարապետյանը (110 կգ) զբաղեցրեց 4-րդ տեղը՝ 441.75։
Կանայք U23
-
Միխայելա Կամբեյ (Ռումինիա, 53 կգ) — 313.97
-
Օլգա Իվժենկո (Ուկրաինա, 58 կգ) — 291.31
-
Դիանա Մաիսևիչ (Բելառուս, 63 կգ) — 288.78
Տղամարդիկ U23
-
Յուսուֆ Գենչ (Թուրքիա, 71 կգ) — 466.84
-
Եգոր Պոպով (Բելառուս, 71 կգ) — 459.67
-
Գոր Սահակյան (Հայաստան, 71 կգ) — 448.99
-
Գարիկ Կարապետյան (Հայաստան, 110 կգ) — 441.75
Նշենք, որ անցյալ տարի ևս U20 լավագույն մարզիկներ էին ճանաչվել հայ ծանրորդներ Ալեքսանդրա Գրիգորյանը և Նարեկ Մկրտչյանը։
Հայաստանի հավաքականը դարձավ առաջնության ամենահաջողված թիմը՝ նվաճելով ամենաշատ մեդալները․
-
«Մեծ» մեդալներով (երկամարտի գումարում): 7 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ
-
Ընդհանուր մեդալային հաշվարկով (ներառյալ փոքր և մեծ մեդալները): 20 ոսկի, 10 արծաթ, 9 բրոնզ
Երկրորդ տեղում Տուրսիան էր։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0