Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն նոր ռեկորդներով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
20-ամյա հայ ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել 2025 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում (մինչև 20 տարեկան), որը կայանում է Դուրրեսում (Ալբանիա), 58 կգ քաշային կարգում։
Գրիգորյանը ցուցադրել է անթերի ելույթ՝ հաջողությամբ կատարելով իր բոլոր 6 մոտեցումները և նվաճելով փոքր ոսկե մեդալներ թե պոկումում, թե հրումում։ Արդյունքում՝ նա դարձել է Եվրոպայի չեմպիոն երկամարտի 214 կգ (91+123) արդյունքով՝ սահմանելով նոր երիտասարդական եվրոպական ռեկորդներ հրումում և երկամարտում։
Արծաթե մեդալը նվաճել է Իսպանիայի Մարիա Օլալլան (205 կգ), իսկ բրոնզե մեդալը՝ Ռումինիայի Դանա Բերկին (204 կգ)։
Վերջին մոտեցումից հետո Ալեքսանդրան թեթև վնասվածք է ստացել մեջքի հատվածում և դժվարությամբ լքել է հարթակը, սակայն հենց այդ բարձրացումն էլ ապահովել է նրա ռեկորդն ու հաղթանակը։
Նշենք, որ Ալեքսանդրա Գրիգորյանը նաև 2024 թվականի Եվրոպայի մեծահասակների չեմպիոնն է՝ 55 կգ քաշային կարգում։
Գրիգորյանը դարձել է Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչը, որը հանդես է եկել 2025 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում (U20 և U23): Այսօր մրցումներին կմասնակցեն նաև Գառնիկ Չոլաքյանն ու Սեյրան Худանյանը (60 կգ, U23, տղամարդիկ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0