Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց 2025 թվականի ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում, որը անցկացվում է Պերուի մայրաքաղաք Լիմայում։ Մինչև 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ բերեց Ալեքսանդրա Գրիգորյանը։
19-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում զբաղեցրեց հինգերորդ տեղը, սակայն հրումում կարողացավ փայլել՝ բարձրացնելով 116 կգ և արժանանալով փոքր ոսկե մեդալի։ Գրիգորյանը երիտասարդների շարքում այս վարժությունում գործող աշխարհի ռեկորդակիրն է՝ 2024 թվականին նա բարձրացրել է 120 կգ, սակայն այս առաջնությունում մեջքի խնդիրների պատճառով չկարողացավ կրկնել այդ արդյունքը։
Այնուամենայնիվ, ֆիզիկական խնդիրների ֆոնին Ալեքսանդրան դրսևորեց կամք և խիզախություն։ Երրորդ փորձով նա հաղթահարեց հայտարարված քաշը, իսկ երկամարտում (պոկում՝ 88 կգ, հրում՝ 116 կգ, ընդհանուր՝ 204 կգ) զբաղեցրեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Արդյունքներ, մինչև 55 կգ, աղջիկներ.
Ուեյ Տինգնա (Չինաստան) — 209 կգ (94+115)
Չելին Դելիա (Իտալիա) — 205 կգ (91+114)
Ալեքսանդրա Գրիգորյան (Հայաստան) — 204 կգ (88+116)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0