Ալբերտ Ալեքսանյանը առաջին պաշտոնական խաղում գոլային փոխանցում է կատարել «Նորչյոպինգի» կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 21-ին Շվեդիայում մեկնարկեց ֆուտբոլային նոր մրցաշրջանը՝ սկսվեցին երկրի գավաթի խմբային փուլի հանդիպումները։ Առաջին տուրում «Նորչյոպինգը» 2:0 հաշվով հաղթեց «Սանդվիկենսին»։
19-ամյա հայ հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը դուրս եկավ «Նորչյոպինգի» մեկնարկային կազմում և անցկացրեց 63 րոպե։ Հանդիպման 17-րդ րոպեին նրա փոխանցումից հետո հաշիվը բացեց Էլիաս Ջեմալը։ Ալեքսանյանի համար այս խաղը դարձավ առաջին պաշտոնական հանդիպումը նոր թիմի կազմում, ուր նա տեղափոխվել էր Նորվեգիայի երրորդ դիվիզիոնի ակումբից։
Այսպիսով, հայ հարձակվողը նորամուտի պաշտոնական խաղում արդեն գրանցեց արդյունավետ գործողություն շվեդական ակումբի կազմում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Այսօր Շվեդիայի գավաթում հանդես եկավ նաև 22-ամյա հայ հարձակվող Էդգար Նավասարդյանը։ Նա «Էստերսունդի» մեկնարկային կազմում մասնակցեց «Գյոտեբորգի» դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով ոչ-ոքի։ Նավասարդյանը խաղադաշտում անցկացրեց 73 րոպե։
Նշենք, որ երկու հայ ֆուտբոլիստներն էլ խաղում էին աջ վինգերի դիրքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0