Այզեկ Դուլգարյանը (Isaac Dulgarian) նոր պայմանագիր է ստորագրել UFC-ի հետ և կանցկացնի մենամարտ նոյեմբերի 1-ին։
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այզեկ Դուլգարյանը (7-1) պաշտոնապես ստորագրել է իր երկրորդ պայմանագիրը UFC-ի հետ և կվերադառնա օկտագոն նոյեմբերի 1-ին։ Մինչև հիմա դեռ չի հայտարարվել 29-ամյա մարզիկի մրցակիցը։
Դուլգարյանը UFC-ում արդեն անցկացրել է երեք մենամարտ, որտեղից երկուսում հաղթել է։ Վերջին անգամ նա ելույթ է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 7-ին, երբ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Բրենդան Մարոտտեին։
«Անսահման ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես ստորագրել եմ իմ երկրորդ պայմանագիրը UFC-ի հետ։ Ես հետևել եմ պլանին, հաղթահարել կարիերայի սկզբի դժվարությունները և մնացել եմ որպես աշակերտ այս խաղում։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին՝ սա հնարավոր դարձնելու համար, և UFC-ին՝ ևս մեկ հնարավորություն տալու համար ցույց տալու իմ հմտությունները ամենաբարձր մակարդակում։ Մենք արդեն պայմանավորվածություն ունենք մենամարտի մասին՝ նոյեմբերի 1-ին։ Հետևեք նորություններին իմ մրցակցի վերաբերյալ», — գրել է Դուլգարյանը սոցիալական ցանցերում։
Կիսաթեթև քաշային դիվիզիոնի ներկայացուցիչը հայտնի է իր ագրեսիվ ըմբշամարտի և գրեպլինգի ոճով, սակայն դեռ քիչ է հաջողվել ամբողջությամբ ցույց տալ իր զինանոցը։ Հիշեցնենք, որ FAC-ում չեմպիոն դառնալուց հետո նա 2022-ին պայմանագիր էր ստորագրել UFC-ի հետ, սակայն երեք տարում անցկացրել է ընդամենը երեք մենամարտ։
Նոր պայմանագիրը կարող է բացել մարզիկի համար նոր հեռանկարներ և ամրապնդել նրա դիրքերը պրոմոուշենում։ Այզեկը մոր կողմից ունի հայկական արմատներ և ավանդաբար օկտագոն է մտնում հայկական դրոշով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0