SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայկ Մնացականյանը կրկին դարձել է Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոն


Հայկ Մնացականյանը կրկին դարձել է Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոն
Ըմբշամարտ 💬 Comment

Հայ ըմբիշ Հայկ Մնացականյանը հերթական հաղթանակը տարավ ազգային մակարդակում՝ նվաճելով ոսկե մեդալ Բուլղարիայի 2026 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում մինչև 82 կգ քաշային կարգում։

Եզրափակիչ գոտեմարտում Մնացականյանը վստահ հաղթանակ տարավ Սվետոսլավ Նիկոլովի նկատմամբ՝ 9:1 հաշվով։ Այս քաշային կարգում հանդես եկավ 26 ըմբիշ, Հայկն անցկացրեց հինգ գոտեմարտ, որոնցից չորսը ավարտեց ժամանակից շուտ՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն և գերազանցություն մրցակիցների նկատմամբ։

Նշենք, որ այս առաջնությանը չեն մասնակցել հայտնի բուլղարացի ըմբիշներ՝ Էդմոնդ և Գրիշա Նազարյան եղբայրները՝ լեգենդար երկակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդիները։

2026 թվականի Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները՝
55 կգ – Ստեֆան Գրիգորով
60 կգ – Նեդյալկո Պետրով
63 կգ – Նիկոլայ Վիչև
67 կգ – Աբու Մուսլիմ Ամաև
72 կգ – Դիմիտար Գեորգիև
77 կգ – Ստոյան Կուբատով
82 կգ – Հայկ Մնացականյան
87 կգ – Սեմյոն Նովիկով
97 կգ – Կիրիլ Միլով
130 կգ – Յոան Դիմիտրով


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։