Տիկնիզյանի գործակալը հաստատել է Տիկնիզյանի վիզայի հետ կապված խնդիրը Իռլանդիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը «Սպորտ-Էքսպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է ֆուտբոլիստի վիզայի իրավիճակը՝ առաջիկա՝ Իռլանդիայի դեմ կայանալիք 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական արտագնա հանդիպումից առաջ։
Ավելի վաղ Metaratings-ը հաղորդել էր, որ Տիկնիզյանը չի կարողացել վիզա ստանալ Դուբլին մեկնելու համար փաստաթղթային խնդիրների պատճառով։
«Իրոք կան որոշակի բարդություններ վիզայի հետ կապված։ Նաիրը արդեն միացել է ազգային թիմին, և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է, որ հարցը վերահսկողության տակ է և մոտ ժամանակում կլուծվի», — ասել է Կլյուևը։
Աշխարհի առաջնության որակավորման չորրորդ տուրի Իռլանդիա — Հայաստան հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 14-ին Դուբլինում։
Տիկնիզյանը հոկտեմբերի 11-ին անպայման հանդես կգա Հունգարիայի դեմ խաղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0