Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին
17-ամյա հայկական ծագում ունեցող գեղասահորդուհի և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանն իրավունք է ստացել մասնակցելու 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին, որը կկայանա սեպտեմբերին Պեկինում։ Մրցաշարը կանցկացվի չեզոք դրոշի ներքո, ինչպես հաղորդվում է Միջազգային մաշկասահքի միության (ISU) պաշտոնական կայքում։
Այս որոշումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ISU-ն հաստատել է այն մարզիկների ցուցակը, ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրական մրցաշարերին որպես «անհատ չեզոք մարզիկներ» (AIN)։ Այս գեղասահորդները անցել են հատուկ ստուգում, որի ընթացքում գնահատվել են նրանց հրապարակային հայտարարությունները և հնարավոր կապերը Ռուսաստանի և Բելառուսի ռազմական կամ պետական կառույցների հետ։
Բացի Պետրոսյանից, մրցաշարի հիմնական մասնակիցը կլինի նաև գեղասահորդուհի Ալինա Գորբաչյովան, իսկ Վլադիսլավ Ջիկիջինը և Պյոտր Գումեննիկը ներառվել են պահուստայինների ցուցակում։
Ձմեռային Օլիմպիական խաղերը Միլանում կկայանան 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի որակավորման հնարավորություն կարող է ստանալ Սեմյոն Դանիելյանցը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0