Ադամ Մելիքյանը խփեց իր առաջին գոլը Բունդեսլիգայի U17-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
16-ամյա հայ ֆուտբոլիստ Ադամ Մելիքյանը աչքի ընկավ հիանալի հարվածով «Բորուսիա Դորտմունդ U17»-ի դեմ հանդիպման ժամանակ։
«Վիկտորիա Կյոլն U17»-ի խաղացողը դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը U17 DFB-Nachwuchsliga-ի (Գերմանիայի մինչև 17 տարեկանների բարձրագույն լիգա) 4-րդ տուրի խաղում։ «Վիկտորիա Կյոլն U17»-ը պարտվեց 1:4 հաշվով, սակայն Մելիքյանը խփեց տպավորիչ գնդակ հեռահար հարվածով։
Նշանակալին այն է, որ սա «Բորուսիա Դորտմունդ U17»-ի այս մրցաշրջանի առաջին բաց թողած գոլն էր։ Դորտմունդցիները գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Ադամ Մելիքյանը ծնվել է Մոսկվայում և հանդես է եկել մոսկովյան «Լոկոմոտիվ»-ի երիտասարդական թիմում։ 2021 թվականին նա տեղափոխվեց Լևերկուզենի «Բայեր», իսկ 2024-ին դարձավ «Վիկտորիա Կյոլն»-ի խաղացող։ Սեզոնի մեկնարկից Մելիքյանը հանդիսանում է թիմի հիմնական խաղացողը U17 առաջնությունում։
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ադամը տպավորիչ ֆիզիկական տվյալներ ունի․ 188 սմ հասակով նա մնում է տեխնիկապես հմուտ և շարժուն։ Նրա հիմնական դիրքը հարձակվող կիսապաշտպանն է, սակայն հաճախ հանդես է գալիս նաև կիսապաշտպանության կենտրոնում և որպես կենտրոնական հարձակվող։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0