Պատասխան խաղին Ալկմար կմեկնեն «Նոայի» 700 հայ երկրպագուներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումը «ԱԶ» Ալկմաարի և «Նոա»-ի միջև կկայանա փետրվարի 26-ին Ալկմաարում։
Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է հայկական թիմի 1:0 հաշվով հաղթանակով։ Այժմ «Նոա»-ին սպասվում է պատասխան արտագնա խաղ, որտեղ կորոշվի մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու հարցը։
«Նոա»-ի երկրպագուների համար նախատեսված հյուրերի սեկտորի բոլոր տոմսերը ամբողջությամբ սպառված են։ Սա նշանակում է, որ Ալկմաարում թիմին սպասվում է հզոր և կազմակերպված աջակցություն՝ սեկտորը լիովին լցված կլինի։
Ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր երկրպագուներին Հայաստանի սահմաններից դուրս թիմին ցուցաբերած անհավանական աջակցության համար։ Ձեր էներգիան և հավատը թիմի նկատմամբ մեծ նշանակություն ունեն մրցաշրջանի այս պատասխանատու պահին։
Հանդիպմանը մնացել է երեք օր։ Նրանք, ովքեր նախատեսում են մեկնել Ալկմաար, սակայն դեռ չեն ձեռք բերել տոմս, պետք է հաշվի առնեն, որ հյուրերի սեկտորի քվոտան ամբողջությամբ սպառված է։
Այսպիսով, արտագնա խաղում հայկական թիմին կաջակցեն առնվազն 700 երկրպագու։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0