7 հայկական հաղթանակներ UNF 30 հոբելյանական մրցաշարում Կալիֆորնիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 1-ին UpNext Fighting (UNF) լիգայի հոբելյանական 30-րդ մրցաշարը տեղի ունեցավ Քոմերս քաղաքում (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ), որտեղ փայլուն հանդես եկան հայկական ՄՄԱ-ի ներկայացուցիչները․ 8 մարզիկներից 7 տարան հաղթանակ։
Երեկոյի գլխավոր մենամարտում Տարոն Գրիգորյան (7-2)-ը պայքարում էր փետուրային քաշային կարգի չեմպիոնական գոտու համար, սակայն պարտվեց UFC-ի նախկին մարտիկ Ալբերտ Մորալես (19-10-1)-ին՝ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով։
Հայկական հաղթանակները UNF 30-ում
-
Դավիդ Մգոյան (8-1) հաղթեց Խավիեր Գարսիա (13-7)-ին միաձայն դատական որոշմամբ
-
Միգրան Հարությունյան (7-2) վստահ հաղթեց Շոն Տորես (mma fighter"] (8-10)-ին՝ միաձայն որոշմամբ
-
Արթուր Հարությունյան (6-1) առաջին ռաունդում խեղդող հնարքով ավարտեց Ջեֆ Մարտին (10-13)-ի դեմ մենամարտը
-
Պարգև Խաչատրյան (2-0) արագ հաղթանակ տարավ Ռոբերտ Դուրան-ի նկատմամբ՝ առաջին ռաունդում խեղդող հնարքով
-
Ժորա Սահակյանը (4-0) առաջին ռաունդում խեղդեց Ռայան Լիլիին (12-14):
-
Արշակ Դադուրյան (6-2, սիրողական) դարձավ Rising Stars-ի նոր չեմպիոն թեթևագույն քաշում՝ հաղթելով Սեթ Քոլման (3-2, սիրողական)-ին միաձայն որոշմամբ
-
Կամո Գրիգորյան (5-0, սիրողական) շարունակեց իր անպարտելի շարքը՝ դատական որոշմամբ հաղթելով Քրիս Մարտինես (5-6, սիրողական)-ին
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0