Այսօր 4 հայ բռնցքամարտիկ կմասնակցեն «Ստրանջա 2026» գավաթին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 25-ին, Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի «Ստրանջա 2026» միջազգային մրցաշարի երրորդ մրցումային օրը, ռինգ դուրս կգան Հայաստանի չորս ներկայացուցիչներ՝ երկու կին և երկու տղամարդ։
Օրվա (ցերեկային) մրցահերթը կմեկնարկի տեղական ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 16:00-ին), որտեղ իրենց մենամարտերը կանցկացնեն Անուշ Գրիգորյանը և Արթուր Բազեյանը։
Երեկոյան մրցահերթը, որի մեկնարկը նախատեսված է 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00-ին), հանդես կգան Էլիդա Քոչարյանը և Դավիթ Չալոյանը։
Արթուր Բազեյանի համար այսօրվա մենամարտը կլինի արդեն երկրորդը մրցաշարում, մինչդեռ մյուս հայ բռնցքամարտիկները միայն սկսում են իրենց ելույթները հեղինակավոր այս մրցումում։
Երրորդ մրցումային օրվա զույգերը՝ հայ մարզիկների մասնակցությամբ․
51 կգ՝ Անուշ Գրիգորյան — Միշել Վեսկովինին (Իտալիա)
60 կգ՝ Արթուր Բազեյան — Սալիմ Էլլիս-Բեյ (ԱՄՆ)
65 կգ՝ Էլիդա Քոչարյան — Գրեյնն Ուոլշ (Իռլանդիա)
+90 կգ՝ Դավիթ Չալոյան — Նիկիտա Պուտիլով (Գերմանիա)
«Ստրանջա» գավաթը ավանդաբար համարվում է բռնցքամարտի ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերից մեկը և ամեն տարի համախմբում է աշխարհի ուժեղագույն մարզիկներին։
Երրորդ օրվա մենամարտերի ժամանակացույցը՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0