18-ամյա դարպասապահ Էդգար Ֆիտլիջյանը կշարունակի կարիերան Իսպանիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Արարատ» ակումբի երիտասարդ դարպասապահ Էդգար Ֆիտլիջյանը պայմանագիր է ստորագրել իսպանական Xerez DFC Cantera ակումբի հետ, որը հանդես է գալիս երկրի չորրորդ դիվիզիոնում։
18-ամյա Ֆիտլիջյանն «Արարատի» սան է և վերջին երկու մրցաշրջաններում հանդես է եկել մայրաքաղաքային ակումբի երկրորդ թիմում։ Նա նաև հանդես է եկել Հայաստանի պատանեկան հավաքականներում՝ U17 և U19 մակարդակներում։
Իսպանական ակումբ տեղափոխվելը կլինի Էդգարի առաջին միջազգային փորձը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0