17-ամյա Էմմա Պողոսյանը լարված պայքարում զիջեց ԵԱ-2025-ի մեդալը
Ապրիլի 19-ին Կիշնևում կայացավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց մինչև 81 կգ քաշային կարգի մեդալների խաղարկությունը։ Հաղթանակը տարավ մրցաշարի տանտիրուհին՝ Մոլդովան ներկայացնող Ելենա Երիգինան, ով երկամարտում հավաքեց 242 կգ (106 կգ պոկում և 136 կգ հրում)։
17-ամյա հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը մինչև վերջին պահը պայքարում էր պատվո հարթակի համար։ 100 կգ հաջող պոկումից հետո Էմման պատվիրեց 138 կգ հրում, արդյունք, որը կարող էր նրան մեդալ բերել։ Սակայն չկարողանալով հաղթահարել այդ քաշը երկու մոտեցումներում՝ Էմման զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ 230 կգ (100+130) արդյունքով։
Մինչև 81 կգ քաշային կարգի արդյունքները (կիներ).
1. Ելենա Երիգինա (Մոլդովա) — 242 կգ (106+136)
2. Իլքե Լեգրու (Բելգիա) — 238 կգ (104+134)
3. Վերոնիկա Զելինսկա (Լեհաստան) — 237 կգ (105+132)
4. Մարիյա Գրուզդովա (AIN) — 235 կգ (104+131)
5. Էմմա Պողոսյան (Հայաստան) — 230 կգ (100+130)
10. Մարգարիտա Առաքելյան (Հայաստան) — 211 կգ (95+116)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0