«Փյունիկի» 12 նորեկներ ընդգրկվել են Կոնֆերենցիայի լիգայի հայտացուցակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» հրապարակել է իր պաշտոնական հայտը Կոնֆերենցիայի լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի հանդիպման համար՝ «Տրե Ֆիորիի» (Սան Մարինո) դեմ։ A ցանկում ընդգրկվել են այս ամռանը ստորագրած 12 նոր ֆուտբոլիստներ։
Խաղերը կանցկացվեն հուլիսի 10-ին և 17-ին։ Առաջին հանդիպումը կայանալու է Սան Մարինոյում, պատասխան խաղը՝ Երևանում՝ Հանրապետական մարզադաշտում։
«Փյունիկի» հայտը Կոնֆերենցիայի լիգայի առաջին փուլի համար.
Դարպասապահներ՝
-
Հենրի Ավագյան
-
Ստանիսլավ Բուչնև
Պաշտպաններ՝
-
Ալեմաո (Բրազիլիա)
-
Նիկոլաոս Կայնուրգիոս (Հունաստան)
-
Ժոել Բոպեսու (Ֆրանսիա)
-
Միխայիլ Կովալենկո (Ռուսաստան)
-
Ալեքսանդր Միլկովիչ (Սերբիա)
-
Ֆիլիպե Ալմեյդա (Պորտուգալիա)
-
Սերգեյ Վակուլենկո (Ուկրաինա)
Կիսապաշտպաններ՝
-
Սողոմոն Ուդո
-
Մատաս Վարեյկա (Լիտվա)
-
Դանիել Ագբալյան
-
Կարլեն Հովհաննիսյան
-
Սերոբ Գալստյան
-
Սեադ Իսլամովիչ (Սերբիա)
-
Դանիիլ Կուլիկով (Ռուսաստան)
-
Էդգար Մալաքյան
Հարձակվողներ՝
-
Գևորգ Թարախչյան
-
Խավիեր Մորենո (Իսպանիա)
-
Յուսուֆ Օտուբանյո (Նիգերիա)
-
Լևոն Պետրոսյան
-
Սարգիս Մետոյան
-
Վագներ Գոնսալվեշ (Բրազիլիա)
-
Մարիուս Նուբիսսի (Կամերուն)
Գլխավոր մարզիչ՝ Եղիշե Մելիքյան
Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հայտացուցակում ընդգրկված չէ․ նա կարող է լքել թիմը գլխավոր մարզչի հետ ունեցած հակասությունների պատճառով։
Բացի այդ, բացակայում են բրազիլացիներ Ժունինիոն ու Լուկաս Վիլելան, նիգերիացի Սանի Բուխարին և ռուս դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին։
Նորեկներ, ովքեր հայտնվել են հայտացուցակում՝ Հենրի Ավագյան, Ֆիլիպե Ալմեյդա, Ալեքսանդր Միլկովիչ, Նիկոլաոս Կայնուրգիոս, Սեադ Իսլամովիչ, Կարլեն Հովհաննիսյան (վերադարձել է վարձավճարից), Սերոբ Գալստյան, Գևորգ Թարախչյան, Դանիել Ագբալյան, Սարգիս Մետոյան, Խավիեր Մորենո և Մարիուս Նուբիսսի։
Ուրարտուն ևս ներկայացրել է իր հայտը Կոնֆերենցիայի լիգայի «Նեմանի» դեմ խաղերի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0