12-ամյա հայուհի Նիկոլ Միքայելյանը խփեց հիասքանչ գոլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մոսկվայի «Սպարտակ» U14 կանանց թիմում հանդես եկող հայ պատանի ֆուտբոլիստուհի Նիկոլ Միքայելյանը հիասքանչ գոլի հեղինակ դարձավ «Լոկո U14»-ի դեմ խաղում։
12-ամյա Միքայելյանը Լիոնել Մեսսիի ոճով անցավ ամբողջ պաշտպանությունը և գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը՝ դառնալով հանդիպման իրական զարդը։ Նրա գոլը արժանացավ բուռն ծափահարությունների և արագ տարածվեց սոցիալական ցանցերում։
Նիկոլը «Գրոզա» ֆուտբոլային դպրոցի սան է և դպրոցի գլխավոր մարզիչ Արտակ Մակիչևիչ Միքայելյանի դուստրը։ Ներկայումս նա հաջողությամբ շարունակում է իր ֆուտբոլային ուղին Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկում։
Տեսանյութը՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0