10 երկիր կմասնակցի Երևանում անցկացվող բռնցքամարտի մրցաշարին
Ապրիլի 14-ից 19-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի քաղաքապետի Գավաթ 2025» բաց միջազգային բռնցքամարտի մրցաշարը, որը ներառված է Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) պաշտոնական օրացույցում:
Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ 10 երկրից՝ Հայաստան, Կիպրոս, Իսրայել, Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Իրան, Իրաք, Պաղեստին և Մոլդովա: Հայաստանը կներկայացնեն 30 բռնցքամարտիկներ, որոնք կպայքարեն մեդալների համար տնային ռինգում:
Մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 14-ին։ Սպասվում է լարված պայքար և դիտարժան մենամարտեր։ Մրցաշարը կարևոր փուլ կլինի առաջիկա խոշոր միջազգային մրցումների նախապատրաստական գործընթացում:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0