SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Առաջին լիգային մասնակցելու արտոնագրի հայտ է ներկայացրել 10 ակումբ


Հայաստանի Առաջին լիգային մասնակցելու արտոնագրի հայտ է ներկայացրել 10 ակումբ
Ֆուտբոլ 💬 Comment

Ապրիլի 23-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում, որը կազմակերպվել էր ՀՖՖ արտոնագրման բաժնի կողմից՝ մասնակցությամբ Առաջին խմբի առաջնության արտոնագրման թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուների։ Սեմինարը վարում էր ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը։

2025/2026թթ․ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու արտոնագիր ստանալու համար հայտ են ներկայացրել 10 ակումբներ՝ «ՍԱ Միկա», «Նիկարմ ՖԱ», «Անդրանիկ ՖԱ», «Բենտոնիտ ՖԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Օլիմպիա ՖԱ», «Սարդարապատ ՖԱ», «Արարատի Արաքս ՖԱ», «Հայք ՖԱ», «Դովեղ ՖԱ»։

Մարզական որակավորում ձեռք բերելու դեպքում արտոնագրի ստացումը ակումբներին կտրամադրի իրավունք մասնակցելու ՀՀ Առաջին խմբի առաջնությանը՝ 2025/2026թթ․ մրցաշրջանում։

Հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան նախորդ մրցաշրջանի համեմատ արտոնագրման չափանիշներում տեղի ունեցած բոլոր փոփոխություններին։ Հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը՝ մայիսի 30-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին արտոնագրեր շնորհելու հարցը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։